Շնորհավորում եմ գյումրեցիներին, որոնց մասնակցության և ձայների շնորհիվ Գյումրին ազատվեց ՔՊ-ական քաղաքապետից:
Շնորհավորում եմ նաև ընդդիմադիր թիմերին, ինչպես ասում են՝ իշխանությունը վերցրիք, մնաց պահեք:
Արձանագրում ենք փաստ՝ ընտրություններով ՔՊ-ն պարտվեց:
Մյուս փաստը՝ բոլոր նախկինները չեն, որ մերժված են ժողովրդի կողմից:
Հաջորդ փաստը. եթե ընդդիմության մեջ ցեց գցող և միանձնյա իշխանության ձգտող չկա՝ համախմբումն ու թշնամահպատակներին միաբանված տապալելը հնարավոր է:
Էլիզա Առաքելյան